Համահայկական խաղերը միշտ էլ ավարտվել են տղամարդկանց բասկետբոլի եզրափակիչ հանդիպումով: 7-րդ ամառային խաղերում ավանդույթը չխախտվեց: «Միկա» մարզադահլիճում հանդիպեցին Գլենդել-Բեւերլի Հիլզ թիմերը, որոնց ցուցադրած խաղը դարձավ Համահայկական 7-րդ խաղերի իսկական զարդը: Գլենդելը անչափ դիտարժան պայքարում հաղթեց 92:84 հաշվով: Երրորդ տեղը բաժին հասավ Թեհրանին:
Կանանց պայքարում լավագույն եռյակը կազմել էին Գլենդելը, Թեհրանը եւ Սպահանը:
Տղամարդկանց եռյակին պարգեւատրեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ