Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսլան Իսրայելյանը՝ 2020 թ․-ի Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու

Օգոստոս 17,2019 14:29

Ս.թ. օգոստոսի 2-ին տեղի ունեցած «Անկախության Սերունդ» (ԱՍԿ) կուսակցության խորհրդի նիստում որոշվեց՝ կուսակցության առաջիկա համագումարի օրակարգում ներառել Ռուսլան Էդուարդի Իսրայելյանի՝ 2020 թվականին նախագահական ընտրություններում՝ որպես նախագահի թեկնածու առաջադրելու հարցը: Հաշվի առնելով ներքաղաքական առկա վիճակն ու արտաքին-քաղաքական բազմաթիվ մարտահրավերները, հակառակորդի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները, կուսակցության խորհուրդը գտնում է, որ երկրի նախագահ ընտրելով՝ ընտրում ենք գերագույն գլխավոր հրամանատար, որը պատասխանատու է երկրի անվտանգության համար, կառավարության ղեկավար, ով պատասխանատու է երկրի տնտեսության անխաթար զարգացման համար:

Հաշվի առնելով ՝ի անցած ռազմա-քաղաքական ուղին, նրա զբաղեցրած պատասխանատու պաշտոնները, մեծ փորձը բանակաշինության և տնտեսության զարգացման տարբեր բնագավառներում, ինչպես նաև անձնական-կամային որակները (արդարամտություն, սկզբունքայնություն, հետևողականություն և այլն), կուսակցության խորհուրդը գտնում է, որ նա արժանի և ի զորու է ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը:

Կից ներկայացնում ենք Ռուսլան Իսրայելյանի կենսագրությունը՝

Ռուսլան Էդուարդի Իսրայելյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

• 1961թ. հոկտեմբերի 19, ԼՂՀ Մարտունու շրջան, գյուղ Բերդաշեն
Կրթություն
• 1978թ. ավարտել է Բերդաշենի միջնակարգ դպրոցը:
• 1978-1983թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը:
• 1983-1988թթ. ուսումը շարունակել և ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային բաժինը՝ ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ
Աշխատանքային գործունեություն
• 1983-1986թթ.՝ Բերդաշենի Կիրովի անվան կոլտնտեսություն` մեխանիկ:
• 1986-1987թթ.՝ ԼՂԻՄ մարզգործկոմի ֆինանսական բաժին՝ ավագ տեսուչ:
• 1987-1989թթ.՝ վերահսկիչ-վերստուգիչ վարչություն՝ ավագ վերահսկիչ-վերստուգիչ:
• 1989-1992թթ.՝ Լեռնային Ղարաբաղի բնակարանային կոմունալ տնտեսության արտադրական միավորում՝ գլխավոր տնօրենի տեղակալ:
• 1998-2000թթ.՝ ԼՂՀ հարկային պետական վարչություն` տեսչական, այնուհետև օպերատիվ վարչությունների պետ:
• 2000-2004թթ.՝ «Գառնի» ՍՊԸ տնօրեն:
• 2004-2015թթ.՝ «Ֆլեշ պլյուս» ՍՊԸ տնօրեն:
• 2011-2015թթ.՝ «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ՝ գլխավոր տնօրեն:

Կուսակցական ուղի

• 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր` համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով՝ ընտրվելով Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
• 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրություններում «Ազատ Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով կրկին ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ մայիսի 21-ին՝ ԱԺ-ում ընտրվելով ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ:
• 2018թ. հունիսի 8-ից դադարեցրել է անդամակցությունը «Ազատ հայրենիք» կուսակցությունում և հրաժարական տվել ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
• 2018թ. հունիսի 8-ից հանդիսանում է ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման անկախ պատգամավոր:

Զինվորական ծառայություն և մարտական ուղի

• 1980-1982թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում:
• 1987թ.-ից ակտիվ մասնակցություն է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարին:
• 1991թ. սեպտեմբերից նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ:
• 1991թ. դեկտեմբերին կազմավորել է հատուկ հետախուզական ջոկատ՝ լինելով նրա հրամանատարը:
• 1992-1993թթ. ծառայել է Ազգային անվտանգության պետվարչությունում` շարունակելով մասնակցել տարբեր ռազմական գործողությունների:
• 1994-1997թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ կենտրոնական պաշտպանական շրջանում որպես վաշտի հրամանատարի և ապա` գումարտակի հրամանատարի տեղակալ:
• Մասնակցել է Շուշիի և Արցախի մի շարք բնակավայրերի ազատագրման և պաշտպանության համար մղված մարտերին:
• 1997թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին ծառայել է ԼՂՀ զինվորական դատախազությունում՝որպես հատուկ բաժնի պետ:
Պարգևներ՝
• ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան:
• ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:
• «Մարշալ Բաղրամյան» մեդալ:
• «Շուշիի ազատագրման համար» մեդալ:
• «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ:
• այլ մեդալներ

Այլ տվյալներ՝

• Դավանանք՝ քրիստոնեություն (Հայ առաքելական եկեղեցի):
• Ընտանեկան կարգավիճակը՝ ամուսնացած է, ունի 3 զավակ և 2 թոռ:

 

«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031