Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի գործով հարցաքննված Արթուր Ավանեսյան («Կանդազ»). «Էդ ո՞ր ապուշը կկրակի սեփական ժողովրդի վրա». «Հրապարակ»

Օգոստոս 17,2019 10:32

Հետաքրքրեցին մականունավոր զինվորականները, ում մասին խոսել է Օգանովսկին իր ցուցմունքում, եւ արդյոք նրանք հրավիրվե՞լ են քննչական մարմին եւ հարցաքննվել։  Զրուցեցինք հայտնի Կանդազի՝ Մարտակերտի դիվիզիայի հետախուզության պետ Արթուր Ավանեսյանի հետ, որը նույնպես հրավիրվել է ՀՔԾ եւ ցուցմունք տվել։ Նա ասաց․ «Կանչել են, պատմել եմ ճիշտը, ոնց որ պետքն ա, պատմել եմ, եկել, շնորհակալություն հայտնել, որ․․․»։ Նա իր կողմից կրակելը համարում է աբսուրդ։

– Այդ 300 հոգուց 60 հոգանոց խումբ կազմվե՞լ էր, հետո նաեւ՝ 20 հոգանոց։

– Ոչ։

– Երեւան եկե՞լ եք։

– Երեւան եկել եմ, եղել ենք կառավարության շենքում, շենքի պահպանությունն ենք իրականացրել։ Վսյո, մեր խնդիրը դա է եղել։

– Զինվորական եք, Ձեզ մոտ հարց չի՞ առաջացել, թե ինչու եք գաղտնի ռեժիմով ապրում, ինչու են ձեր տարբերանշանները փոխվում։

– Ես ոչ մի տարբերանշան չեմ փոխել, ինձ հետաքրքիր չի՝ ով փոխել է, ով՝ չէ։ Ես եկել եմ, պռոստը հրաման եմ ստացել, եկել եմ էնքան որ ախրանա իրականացնելու։ Ուրիշ ոչ մի խնդիր մեզ չեն տվել։

– Ձեզ չի՞ ասվել, որ պետք եղած ժամանակ պետք է կրակեք։

– Էդ ո՞ր ապուշը կկրակի սեփական ժողովրդի վրա։

– Բայց կրակել են, չէ՞, ինչ-որ մարդիկ։

– Եթե ինչ-որ տականքներ կրակել են, այ, դրանց պետք է փնտրել, ոչ թե կառավարության շենքը պահպանողներին։

– Իսկ Ձեզ մոտ հարց չէ՞ր առաջանում՝ Հայաստանում ոստիկան կամ զինվորական չկա՞ր, որ կառավարության շենքը պաշտպաներ, ինչո՞ւ էիք Ղարաբաղից գալիս։ Մանավանդ, որ այդ ժամանակ էլ առաջնագծում սրվել էր վիճակը։

– Դուք զինվորական չեք եղել։ Զինվորականի պաշտոնն այն է, որ պետք է կատարի վերադասի ցանկացած հրաման։ Եթե մեզ հրամայել են․․․

– Բա դիպուկահարները որ գալիս էին, չէի՞ք ասում՝ ինչո՞ւ են գալիս։

– Ես դիպուկահարներ չեմ տեսել, ես տղաների հետ եկել եմ շենքը պահպանել։

– Իսկ ընթացքում հարցեր չէի՞ն առաջանում՝ արդյո՞ք մենք կառավարության շենք ենք պաշտպանում։

– Մենք կառավարության շենք ենք պահպանել։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031