Տալլինում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկային օրվանից հետո Հայաստանի հավաքականից մեդալի համար պայքարում է միայն 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Մեր մարզիկը կիսաեզրափակչում 7-0 հաշվով հաղթում էր Ռուսաստանը ներկայացնող Անվար Ալլահյարովին, սակայն հաղթանակը ձեռքից բաց թողեց: Այդուհանդերձ, Տիգրանն այսօր գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար:
Այսօր պայքարի մեջ կներգրավվեն Սահակ Հովհաննիսյանը՝ 60 կգ քաշային կարգ, Շանթ Խաչատրյանը՝ 67 կգ, Սամվել Գրիգորյանը՝ 72 կգ եւ Կարեն Խաչատրյանը՝ 82 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ