Արմեն Աշոտյանի վարորդ Արամ Բարսեղյանի դեմ քրեական գործ հարուցելն, ըստ ամենայնի, հիմնավորված է: Եթե նա իսկապես գրանցվել է ինչ-որ պետական հիմնարկներում, աշխատավարձ է ստացել, բայց չի աշխատել, դա, իհարկե, պետք է ունենա իրավական հետեւանքներ: Հավանաբար, նա պետք է փոխհատուցի պետությանը պատճառած վնասները: Իհարկե, հարց է առաջանում, ինչու են հետապնդել հենց Աշոտյանի՛ վարորդին, երբ դա նախկինում ընդունված պրակտիկա էր: Եվ այդ հարցի հստակ պատասխանը ես չունեմ՝ չեմ ուզում ընկնել ենթադրությունների գիրկը:
Մինչեւ հեղափոխությունը (եւ գուցե նաեւ հեղափոխությունից հետո) պաշտոնյաները կիրառում էին «վարորդ պահելու» երկու տարբերակ: Առաջինը Արամ Բարսեղյանի տարբերակն է՝ ըստ իրավապահների, նրան ձեւակերպել էին «ֆիկտիվ» աշխատանքների: Բոլո՞րն էին այդպես անում: Իհարկե՝ ոչ: Օրինակ, բնապահպանության նախկին նախարար, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը դժվար թե կարիք ունենար գնալու նման քայլի. կարելի է վստահաբար ասել, որ նա իր գրպանից էր տալիս իր վարորդի եւ այլ աշխատակիցների «հավելավճարները»: Աշոտյանի եւ Հարությունյանի նյութական հնարավորությունները, մեղմ ասած, տարբեր են, եւ այդ պատճառով տարբեր էին նաեւ «վարորդ պահելու» ճանապարհները:
Իսկ ինչպե՞ս պետք է լինի Նոր Հայաստանում: Գիտեմ, որ նախարարներից մեկի վարորդը հրաժարվել էր աշխատել 90 հազար դրամ «չոր աշխատավարձի» դիմաց, եւ նրան կարելի է հասկանալ՝ պարտադիր չէ, որ վարորդը (կամ նախարարության այլ շարքային աշխատակից) «գաղափարի մարդ» ու «պայքարի նվիրյալ» լինի, նրանք պետք է տուն պահեն: Բայց նախարարին էլ կարելի է հասկանալ՝ նա ապրում է իր ոչ ճոխ աշխատավարձով («մաքուր» մոտ 570 000 դրամ), եւ չի կարող ու չի էլ ցանկանում «կիսվել» վարորդի հետ: Չի ցանկանում նաեւ «ֆիկտիվ աշխատանքներ» ձեւակերպել: Միակ «օրինական» ճանապարհն այն է, որ վարորդները երեկոյան մեքենան քշեն «տաքսու տակ», իսկ մնացած քիչ վարձատրվող պետծառայողները աշխատանքից ազատ ժամերին կրպակում ծխախոտ վաճառեն:
Իսկ եթե լուրջ, պետք է վերանայել պետական ծառայության ողջ համակարգը՝ այո, խելամտորեն կրճատելով ապարատը եւ մնացածներին տալով արժանապատիվ աշխատավարձ: Միաժամանակ՝ պահանջելով արդյունավետություն եւ պրոֆեսիոնալիզմ: Հեղափոխությունից անմիջապես հետո իշխանությունը, կարծես թե մտադիր էր գնալ նման քայլերի: Վերջին ամիսներին, սակայն, այդ խոսակցությունները մի տեսակ մարեցին: Գուցե այն պատճառով, որ լուծումները ժողովրդահաճո չեն լինի: Բայց վաղ թե ուշ նման լուծումների հրամայականը հառնելու է իշխանությունների առաջ: Ամուլսարի նման:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
…հարց է առաջանում, ինչու են հետապնդել հենց Աշոտյանի վարորդին, երբ դա նախկինում ընդունված պրակտիկա էր… Բայց հարգելի Արամ, այդ դեպքը եզակի չէ: Ինչու չեք նկատում նման գործերի անվերջանալի շարքը, ասենք՝ դպրոցի տնօրենների նույնանման հանցագործությունը: Ես հասկանում եմ, որ լրագրողը միշտ պետք է ընդիմադիր լինի, բայց եկեք արդար լինենք, թե չէ ես էլ կարող եմ հարցնել՝ ինչու եք հենց Աշոտյանի վարորդին հիշատակում հոդվածում: Ու թեև Ձեր վերջին պարբերության եզրակացությանը համամիտ եմ՝ պետական ծառայողը պետք է լավ վարձատրվի, բայց ո՞վ է մեզ համար ավելի կարևոր՝ ուսուցի՞չը, թե՞ նախարարի վարորդը: Իսկ պաշտոնյան կարող է ինքը վարել իրեն հասնող մեքենան և հարցը կլուծվի: Շատ երկրներում հենց այդպես է:
Ամեն չլուծված խնդիր, որը մնացել է նախորդ իշխանություններից, շատ լավ առիթ է նոր հեղափոխական լուծումներով լուծել՝ ներգրավելով հեղափոխական ժողովրդին, օրինակ սկսել տեսակավորումից ու ամեն տեսակի համար հատուկ արկղներով ապահովել, անհրաժեշտ է ներգրավել սփյուռքի հեղափոխական ժողովրդին: Կարծում եմ, սփյուռքը շատ ավելի մեծ դրամական մասնակցություն կունենա հայրենիքի բարգավաճման հարցում, եթե հիմնադրամները լինեն մի կողմից անանուն եւ մյուս կողմից՝ թափանցիկ, անանունությունը պետք է, որ ճնշում չլինի կառավարության վրա, իսկ թափանցիկություն, որ ամեն ներդնող բաց ցանցում տեսնի իր համարանիշն ու ներդրված գումարը եւ բաց մանրամասն հաշվետվություն, թե ինչի վրա է ծախսվում այդ գումարը:
Ներողություն եմ խնդրում, վերը գրածս ՝Որպեսզի աղբը վերանա՝ հոդվածի համար էր նախատեսված:
«Հեղափոխությունից անմիջապես հետո իշխանությունը, կարծես թե մտադիր էր գնալ նման քայլերի: Վերջին ամիսներին, սակայն, այդ խոսակցությունները մի տեսակ մարեցին:»…
Հ. Հանրապետությունը մի տարածք է, որը գտնվում է Սերոժի դալար «քաղաքական» կազմակերպության կառավարման ներքո:
Կառավարությունը (ԻՇՈՒ-ԽԱՆ-ՈՒ-ԹՅՈՒ-ՆԸ) մարդկանց որոշակի խումբն է, որը կառավարում է պետական (վարչական) ապարատը որոշակի ժամանակահատվածում։ Այսինքն կառավարությունները այն միջոցն են, որոնց միջոցով իրականացվում է պետական իշխանությունը։
Պետությունները կառուցվում են տարբեր կառավարությունների շարունակական հաջորդականության վրա։
Պետությունները Ոչ նյութական և Ոչ ֆիզիկական սոցիալական օբյեկտներ են, որտեղ կառավարությունները կոնկրետ հարկադրող ուժ ունեցող մարդկանց խմբեր են:
Յուրաքանչյուր հաջորդական կառավարություն կազմված է անհատների մասնագիտացված և արտոնյալ մարմնից, որը մենաշնորհ է սահմանում քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա, և կարգավիճակով ու կազմակերպմամբ, որպես այդպիսին, առանձնացված են բնակչությունից։
Նրանց գործառույթն է կիրառել գոյություն ունեցող օրենքները, սահմանել նորերը, և կարգավորել կոնֆլիկտները։
Որոշ հասարակություններում այս խումբը ինքնահավերժացնող կամ ժառանգական դաս է։
Այլ հասարակություններում, ինչպես օրինակ դեմոկրատականում, քաղաքական դերերը մնում են, սակայն առկա է այդ պաշտոնները զբաղեցնող մարդկանց հաճախակի հերթափոխում:
Արաբական տիրապետության ժամանակաշրջանում ՈՍՏԻԿԱՆ էին կոչվում արաբների կողմից Հայաստանի վրա նշանակված կուսակալները։
Հարգելի Արամ Աբրահամյան,
Եթե ուղղորդվենք արդարության սկզբունքով, պետք է բռնել բոլորին։ Իսկ բռնել բոլորին, կարծում եմ, պատկերացնում եք, թե դա ինչպիսի քանակ կկազմի։ Դա էր համակարգը՝ վերից-վար թալան։ Բռնել են Աշոտյանի վարորդին, որովհետև Աշոտյանը, լինելով նախկին համակարգի պետականաշինության կառկառուն գործիչներից մեկը, այսօր բոլորից բարձր է բղավում օրինականության, խոսքի ազատության և այլ, իրենց կառավարման ժամանակներում էկզոտիկ երևույթների մասին։ Ինչ որ մեկից պետք է սկսել։ Կարծում եք ավելի արդար կլիներ հանգի՞ստ թողնել նախկիններին, որ հանկարծ վատ բան չմտածեն և պատժել մանր-մունր գողերի՞ն։ Ինչպես ասել էր հայտնիներից մեկը (Սալտիկով-Սչեդրին) «Գողության մեջ ամենակարևորը ագահությունն է, որովհետև փոքր գողության դեպքում կարող ես բանտ ընկնել»։ Դուք առաջարկում եք գնալ ա՞յդ ուղիով։ Իսկ պետ․ծառայողների աշխատավարձը, կարծում եմ, կլուծվի Սանիթեկից, Ամուլսարից, Սահմանադրական դատարանից, դատաիրավական համակարգից, լիֆտային տնտեսությունից և այլն առաջնահերթ հարցերից հետո։ Չմոռանանք Եվրադատարանից եկած միլիոնավոր եվրոների տույժերը։