Ինքնավնասված կալանավորի մասին
«Առավոտն» ահազանգ էր ստացել կալանավոր Գագիկ Մխիթարյանի վերաբերյալ, որ նրան բուժօգնություն ցույց չեն տալիս:
Մարտի 7-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Գագիկ Մխիթարյանը ինքնավնասում էր կատարել. վնասել էր ձախ ոտնաթաթի հինգերորդ մասը:
Ըստ ՔԿՀ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանի, կալանավորին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին Հերացու թիվ 1 հիվանդանոց, վերքը վիրաբուժական մշակման էր ենթարկվել:
Կարդացեք նաև
Հիվանդանոցում նա մնացել էր մինչեւ ապրիլի 5-ը, ապա տեղափոխել էին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոցում» է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.08.2019