ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, երբ ներկաներից մեկը բողոքեց տրանսպորտի վատ աշխատանքից, հայտարարություն հնչեց նաեւ, որ թիվ 18 գծի սեփականատերը Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն է: Եվ երբ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը դա չհերքեց, Լիլիթ Մակունցը հետաքրքրվեց, թե տրանսպորտի վարչության պետն իրավունք ունի՞ բիզնեսով զբաղվել: «Տրանսպորտի վարչության պետի գիծը իրենը չի՝ տղաներինն է, եւ տղաները իրավունք ունեն»,-պարզաբանեց քաղաքապետի տեղակալը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ