Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր սեփական հողի վրա ներդրում կատարեց, վատ բան արե՞ց մարդը» Սամվել Բալասանյանը՝ Գյումրիում դելֆինարիում բացելու մասին

Օգոստոս 16,2019 22:54

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում Գյումրիում դելֆինարիում ունենալու իրողությանը։ Հիշեցնենք, որ կենդանասերներն ու բնապահպաները մեծ աղմուկ էին բարձրացրել, դեմ էին դելֆինարիումի բացմանը։ Չնայած դրան՝ Սոչիում բնակվող գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանը իրեն պատկանող տարածքում բացեց դելֆինարիում՝ երկու դելֆինների՝ 12-ամյա Սաշային ու 9-ամյա Քսյուշային Սոչիից Իրանի Թավրիզ քաղաք, այնուհետ Գյումրի տեղափոխելով։ Գործարարը 7 դելֆինարիումներ ունի տարբեր երկրներում։

«Շատ լավ բան արեց․ գիտեք գյումրեցին կարող է մի երկու անգամ գնալ, դրանից հետո էլ չի գնա, բայց տուրիստի համար շատ հետաքրքիր կլինի։ Ես օրինակ դեմ չեմ, շատ լավ բան է, բերեց, ներդրումը կատարեց իր սեփական հողի վրա, ամեն ինչ արեց, վատ բան արե՞ց, էդ ամեն ինչի թույլատրությունն ուներ։ Ճիշտն ասած, չի կարող բոլորի կարծիքը նույնը լինել նույն հարցի շուրջ, տարբեր կարծիքներ կունենան, ազատ-դեմոկրատական երկիր է, հիմա մեկը էս է ասում, մյուսը էն է ասում։

էն տրամաբանությունը, որ այսօր մեր երեխան ուրախանում է, սա՛ է կարևոր։ Ես բացման օրը տեսա մեր երեխաների հրճվանքն ու ուրախությունը, դրա համար ենք ապրում, ինչի՞ համար ենք ապրում, ուզում եմ հասկանանք, ապրում են երեխաներին ուրախացնելու, լավ երկիր ունենալու, կառուցելու համար, մարդը կառուցում է, ասենք դու վա՞տ ես կառուցել»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik.am-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031