Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը հանցագործության մասին խոսելը զավեշտալի է որակում

Օգոստոս 16,2019 22:33

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ազատված դասախոսների շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Երեւան քաղաքի դատախազ  Գեւորգ Բաղդասարյանին հաղորդում է ներկայացրել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի կողմից՝  ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցանքների կատարման հիմքով: Նա նաեւ պնդում է, որ ՀՊՏՀ-ն այլեւս չունի ռեկտոր:

Aravot.am-ը այս մասին մեկնաբանություն խնդրեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանից:

«Նախարարի հրամանով նշանակվել եմ ռեկտորի պաշտոնակատար մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունը և նշանակումը։ Ինչպես կարող եք նկատել, ռեկտորի ընտրությունը և նշանակումը դեռևս չի կատարվել։ Ակնհայտ է, որ ՀՀ օրենսդրությունը չի սահմանափակվում կառավարության վերոնշյալ որոշմամբ։ Համալսարանն այժմ վերակազմավորման փուլում է՝ ՊՈԱԿ-ից հիմնադրամ։ Իսկ «հանցագործության» մասին խոսելն այնքան զավեշտալի է, որ թույլ տվեք ավելորդ ժամանակ չվատնել անլուրջ զրույցների վրա»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանի հետ էլ կապվեցինք, ասաց, որ թեմայի վերաբերյալ նախարարության տեսակետը կներկայացնի երկուշաբթի օրը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031