Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ որսորդներ իրենց ապրուստը հոգում են ամենօրյա որսի միջոցով եւ նրանց առջեւ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում

Օգոստոս 16,2019 21:03

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն օգոստոսի 16-ին հանդիպել է մի խումբ որսորդների հետ: Հյուրերը ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները եւ տեղեկացրել, որ գործադիրը նախատեսում է առաջիկայում բարձրացնել սեզոնային որսի արտոնագրի վճարի չափը՝ 8 հազար դրամի փոխարեն սահմանելով 17 հազար դրամ: Որս անել կթույլատրվի միայն շաբաթ եւ կիրակի օրերին: Նշվել է, որ շատ որսորդներ իրենց ապրուստը հոգում են ամենօրյա որսի միջոցով եւ նրանց առջեւ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում: Որսորդներն առաջարկել են բարեփոխել օրենսդրական դաշտը: Ըստ նրանց՝ 2007 թվականին ընդունված «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի որոշ դրույթներ հնարավորություն չեն տալիս պայքարելու որսագողության դեմ:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով սեզոնային որսի արտոնագիր ստանալու վերաբերյալ: Նրանք պատրաստակամ են հասարակական հիմունքներով աջակցել կառավարությանը՝ պայքարելու ապօրինի որսի եւ ձկնորսության դեմ:

ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը կարեւորել է օրենքի տառին համապատասխան գործունեություն ծավալելը ցանկացած ոլորտում, ինչպես նաեւ  որսորսորդության բնագավառում օրենսդրության կատարելագործումը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ բոլոր հարցերն անհրաժեշտ է մասնագետների մասնակցությամբ համակողմանի քննարկել, գտնել լուծումներ, ապա նոր միայն որոշումներ կայացնել դրանք կյանքի կոչելու համար:

Վահե Էնֆիաջյանը որսորդներին հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները կդասակարգվեն, կքննարկվեն եւ կներկայացվեն համապատասխան մարմիններին. որսորդական կազմակերպությունները կտեղեկացվեն արդյունքների վերաբերյալ:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հենրիկ says:

    Հարգելիներս, լրագրողին ուղարկեք վերապատրաստման։ Առավոտից չէի սպասում նման դիլետանտություն։ Հանդիպման ժամանակ էդպիսի կարծիք չէր կարող հնչել, ուղղեք վերնագիրը։ Խոսքը գնում է սիրողական որսի մասին, Հայաստանում արդյունագործական որս չկա ու չի կարող լինել, ի՞նչ ապրուստը հոգալու մասին կարող է խոսք լինել։ Իսկ եթե լրագրողը հատուկ է սա արել, որ բացասական կարծիք ձևավորի որսորդների ու առհասարակ, սիրողական որսի նկատմամբ, դա անընդունելի է շատ ցածր։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031