Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են ուժի համաչափ կիրառման և ոստիկանության՝ որպես կառույցի ինստիտուցիոնալ հզորացումն ու տարվող ընթացիկ աշխատանքը

Օգոստոս 16,2019 20:20

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր «Իմ Քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներով հանդիպեցինք պարոն Օսիպյանին, պարոն Ղուկասյանին և պարոն Աշոտ Ահարոնյանին:

Քննարկեցինք մի շարք հարցեր՝ սկսած գրպանահատությունից մինչև հանցագործության թվացյալ աճ, ոստիկանական համակարգի ռեֆորմներ և ուղենիշային տեսլական:

Հարգելի ընկերներ, գրպանահատության և այսպես կոչված «բռնել-բաց թողնել» պրակտիկայի հետ կապված կան օրենսդրական բացեր, որոնց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կանդրադառնա հնարավորինս շուտ:

Քննարկեցին ուժի համաչափ կիրառման և ոստիկանության՝ որպես կառույցի ինստիտուցիոնալ հզորացումն ու տարվող ընթացիկ աշխատանքը: Ուրախ եմ արձանագրել, որ համակարգում կա հստակ տեսլական և ամենօրյա տարվող աշխատանք, որոնց տեսանելիության համար, ցավոք, հարկավոր են տարիներ մի շարք օբյեկտիվ պատճառներով:

Պատգամավորները հատկապես շեշտադրեցին կատարվող աշխատանքի մասին տեղեկատվության պատշաճ իրազեկման կարևորությունը, ինչպես նշեց Սուրեն Գրիգորյան-ը տեղեկատվության հանրայնացումն աշխատանքի կարևոր մասն է:

Իրականում կատարված աշխատանքի մասին տեղեկատվության տրամադրումը և հանրության լայն շերտերի համար հասանելիության ապահովման գործընթացի կազմակերպումը խնդիր է տարբեր գերատեսչություններում, և հատկապես տեղեկատվական «պատերազմների» ժամանակ մենք պետք է ավելի կազմակերպված աշխատենք:

Պայմանավորվեցինք, որ նման հանդիպումներն ավելի հաճախակի բնույթ կկրեն: Որոշ թվերով կկիսվեմ հաջորդիվ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031