Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման բան չկա». Փոլադյանը՝ Քոչարյանին միտումնավոր կալանքի տակ պահելու մեղադրանքի մասին

Օգոստոս 16,2019 18:08

«Դատական օրենսգրքի համաձայն՝ համակարգչային ծրագիրը դատական գործերը բաշխում է դատավորների միջեւ: Այս պահին առաջին ատյանի դատարանում այդ գործն առկա չէ, որպեսզի մակագրվի»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մեղադրանքներին առ այն, որ Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը մինչ օրս մեկ այլ դատավորի չի մակագրվել, ասաց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

«Չի մակագրվել, որովհետեւ Վերաքննիչ դատարանի ակտի դեմ բերվել է վճռաբեկ բողոք (նկատի ունի կալանքի հարցը,-խմբ.), ուստի գործը Վճռաբեկ դատարանում է: Մինչեւ Վճռաբեկի կողմից վերջնական դատական ակտ չկայացվի, առաջին ատյանում այն չի կարող քննվել»,-նշեց Կարեն Փոլադյանը:

Ինչ վերաբերվում է Քոչարյանի փաստաբանների պնդմանը, թե գործը չի մակագրվում առաջին ատյանի դատարանին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հնարավորինս երկար մնա կալանքի տակ, Կարեն Փոլադյանը վստահեցրեց. «Դատական համակարգում նման նպատակ չկա»:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/1732959137011023/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031