Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Կարեն Համբարձումյան. Սրբուհի Գրիգորյանից պահանջում եմ ներողություն խնդրել ինձ ու ընտանիքիս վարկաբեկելու համար

Օգոստոս 16,2019 17:22

ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ կատարել է գրառում, որում մեղադրանք է հնչեցնում քաղաքական հետապնդման և կուսակցական շահերի մասին ու չնայած անուններ չի նշում, բայց, բնականաբար, բոլորին էլ հասկանալի է, որ խոսքն իմ անձի մասին է։

Նույն հարթակում ցանկանում եմ տեղեկացնել, որ գրվածը իրականության հետ աղերս չունի, պատգամավորը նշածների վերաբերյալ չի կարող որևէ իրական փաստ ներկայացնել։

Ուստի, Ս․Գրիգորյանից պահանջում եմ ներողություն խնդրել ինձ ու ընտանիքիս վարկաբեկելու համար, այլապես, ինքս էլ կարող եմ օրինակներ ու փաստեր ներկայացնել իր և իր ընտանիքի գործունեության վերաբերյալ:

Ես նաև աշխատել եմ Սյունիքի մարզպետ ու եթե ցանկություն ունենայի անձնական հարցեր լուծել կամ իմ մերձավորներին այլոց փոխարեն տեղավորել, լիովին ունեի այդ հնարավորությունը, ինչը բնականաբար ինձ թույլ չեմ տվել։

Եթե սիրում եք խոսել օրենքներից ու ժողովրդավարությունից, ապա կենսաթոշակառուի հետ կապված գործընթացում որևէ հակաօրինական երևույթ չկա․․․

Իսկ առհասարակ, բոլորի մայրերն էլ, անկախ նրանից, թե զավակն ինչ դիրք է գրավում, հավասարապես նույն ժողովրդավարական իրավունքն ունեն աշխատել իրենց մասնագիտությամբ ու որևէ մեկի համար դա չի կարող մեղադրանքի առիթ դառնալ։

ԱԺ պատգամավորին խորհուրդ եմ տալիս քաղաքական դաշտում կայանալու համար չփորձել ստի ու կեղծիքի հիմքի վրա կարիերա ստեղծել․․․

Կարեն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031