Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի բողոքը քննող դատավորը կողմ է միայն օրենքից բխող բարեփոխումներին

Օգոստոս 16,2019 16:42

«Ես 24 տարեկանում եմ դարձել դատավորի թեկնածու, նշանակվել` 25-ում։ Տարիքային շեմն իջեցնելու մեջ որեւէ խնդիր չեմ տեսնում եւ գտնում եմ, որ դատավորների հատկանիշները վերջնարդյունքում պետք է գնահատի ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է դատավորների թեկնածուների տարիքային շեմը 28-ից իջեցնել 25-ի, ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը։

«Իսկ բարեվարքության կանոններին դատավորի բոլոր թեկնածուներն էլ ենթարկվում են, ներկայացնում գույքի մասին հայտարարագրերը»,-ընդգծեց դատավորը։

Նա նշեց` կողմ է դատաիրավական համակարգի բոլոր այն բարեփոխումներին, որոնք օրենքի եւ սահմանադրության շրջանակում են։

Հիշեցնենք, որ այսօր պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու դեմ պաշտպանական կողմի բողոքի քննությունը, որը նախագահելու էր Անդրանիկ Մնացականյանը, սակայն բողոքի քննությունը չկայացավ։ Դատավորը եկել էր մասնակցելու դատավորների ընդհանուր ժողովին, որն էլ չկայացավ` քվորում չլինելու պատճառով։

https://www.facebook.com/aravot.am/videos/2412509059034830/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031