Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորների ընդհանուր ժողովը չկայացավ

Օգոստոս 16,2019 16:13

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի` Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների նստավայրում այսօր պետք է սկսվեր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որի ընթացքում ընտրվելու էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ, սակայն ժողովը չկայացավ` քվորում չլինելու պատճառով։

Նիստին ներկայացել էին մոտ 70 դատավորներ, մինչդեռ նիստի կայացման համար անհրաժեշտ է նվազագույնը 118 դատավորի ներկայություն։

Հավելենք, որ ԲԴԽ անդամի թեկնածուների թվում էին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը և Տիգրան Պետրոսյանը:

Այլ մանրամասները տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/1732959137011023/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031