Էստոնիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Տալլինում Հայաստանի հավաքականից մրցագորգ մտած ըմբիշներից պայքարում մնացել է միայն 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը, որն սկսելով 1/8 եզրափակչից՝ հաղթել է հնդիկ ըմբիշին, քառորդ եզրափակչում՝ ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոյին եւ երեկոյան կիսաեզրափակչում գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող Անվար Ալլահյարովի հետ:
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 77 կգ քաշային Վահե Պողոսյանը եւ 87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը տարբեր փուլերում պարտվել են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ