Լրահոս
Օրվա լրահոսը

Մարալ Այվազ. «Երևանի փողոցներով քայլելիս կարծես շունչս բացվում է։ Այստեղ զբոսնելիս ներսս լցվում է աննկարագրելի խաղաղությամբ». Ermenihaber.am

Օգոստոս 16,2019 15:06

Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը ս.թ. հունիսի 21-ին Ստամբուլում «Մարալի պես» խորագրով իր առաջին ալբոմը հանդիսատեսի դատին հանձնելուց հետո, այս օրերին գտնվում է Հայաստանում։

Մարալը, ով 3-րդ անգամն է այցելում Հայաստան, Ermenihaber.am-ի հետ զրույցում խոսել է իր ապագա ծրագրերի մասին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական ինքնության պատճառով իր գործունեության ընթացքում Թուրքիայում որևէ խոչընդոտի չի հանդիպում՝ երգչուհին պատասխանեց.

«Նախկինում Թուրքիայում հայկական երգերի ալբոմ թողարկելը շատ դժվար էր. ոչ միայն հայերեն, քրդերեն երգերի հանդեպ էլ կարծես արգելանք կար։ Սակայն վերջին 10-20 տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է, և ազգային փոքրամասնության ներկայացուցիչ արվեստագետները ազատորեն կարողանում են գործունեություն ծավալել։ Ես նույնպես որևէ խոչընդոտի չեմ հանդիպել։ Թուրքիայում հասարակության շրջանում ազգային փոքրամասնությունների լեզուներով երգերի նկատմամբ հետաքրքրություն կա»։

Պատմելով Հայաստանի հանդեպ ունեցած իր սիրո մասին Մարալը նշեց, որ այցերի ընթացքում շրջում է տեսարժան վայրերով, սակայն առավել շատ սիրում է լինել մայրաքաղաքում. «Հայաստանը շատ եմ սիրում, հատկապես Երևանը։ Երևանը իմ համար յուրահատուկ վայր է։ Երևանի փողոցներով քայլելիս կարծես շունչս բացվում է։ Այստեղ զբոսնելիս ներսս լցվում է աննկարագրելի խաղաղությամբ։ Մեր մշակույթը շատ գեղեցիկ ձևով է ներկայացվում և պահպանվում։ Առհասարակ, Հայաստանում մշակույթին, արվեստին մեծ ուշադրություն է ցուցաբերվում»։

Էլեն Քոքչյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Իմ շունչը կտրւում է փոշուց ու ծխից, իսկ Մարալն ասում է շունչս բացւում է։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031