Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի դիմացից բերման ենթարկեցին Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին:
Խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ Երեւանի Աղյուսագործների 86 հասցեում մի քանի ընտանիքների կոյուղագծից զրկվելու թեմայով մամուլի ասուլիսից հետո Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի ու նշված հասցեի բնակիչների հետ որոշեցին գնալ եւ հանդիպել քաղաքապետ Հայկ Մարությանին:
Քաղաքապետարանի դիմաց նրանց դիմավորեց Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը: Սոնա Աղեկյանը նրան մեկնեց տարայով լինի կոյուղաջուրը և ասաց, որ ինքն էլ շնչի այդ գարշահոտությունը, որը շնչում են բնակիչները:
Սակայն պարոն Խաչիկյանը տարայից թափեց կոյուղաջուրը: Այդ ժամանակ ոստիկանները Սոնա Աղեկյանին բերման ենթարկեցին:
Կարդացեք նաև
Սոնա Աղեկյանը ոստիկանական մեքենայից հայտարարեց. «Ինչո՞ւ եք ինձ բերման ենթարկում. պարոն Խաչիկյանն է թափել: Այստեղ ևս ինքնիրավչություն է: Սիրելիներս չվախենաք, եղեք համարձակ, պարոն վարչապետ, Դուք որոշեք՝ որ հատվածում ես կփռվեմ ասֆալտին, իսկ այս հանցագործները պետք է պատասխանատվության կենթարկվեն»:
Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը քաղաքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիներին տեղեկացրին, որ իրենք գնում են ոստիկանության Կենտրոնի բաժանմունք:
Այս պահին Սոնա Աղեկյանի աջակիցները ոստիկանության կենտրոնի բաժանմունքի առաջ են: Նրանք հայտարարեցին, թե կասկածներ ունեն, որ դատական իշխանությունը համագործակցում է քաղաքապետարանի հետ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Զարուհի Փաստանջյան N 2
Դեղին մամուլի վերնագիր.
«Սոնա Աղեկեանի սենսացիոն առաջարկը Փաշինեանին. Դուք որոշէք, թէ որտեղ պառկեմ»։