Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերի շրջանակում անցկացվեց գեղեցկության մրցույթ. հաղթող ճանաչվեց 25-ամյա Աննա Թունյանը, որ ներկայացնում է Ռոստովի «Ջանֆիդա» վոլեյբոլի թիմը

Օգոստոս 16,2019 14:37

Օգոստոսի 15-ին Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակում անցկացվեց ավանդույթ դարձած գեղեցկության մրցույթը: 13 աղջիկներ պայքարում էին գեղեցկուհու տիտղոսի համար:

«14 տարեկանից սկսած մինչև 32 տարեկան մասնակիցներ ունենք այս մրցույթում: Խաղերի շրջանակում ավանդույթ է դարձել գեղեցկության մրցույթը: Այն կարծես միջոց է, որ սպորտը համադրենք գեղեցկության հետ»,-ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Պերճ Հալաջյանը:

Մրցույթի ընթացքում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից ընտրված ժյուրին ոչ միայն գնահատում էր մասնակիցների արտաքին տեսքը, այլև հարցերի միջոցով փորձում էր հասկանալ, թե աղջիկներն ինչ գիտելիքներ ունեն:

Ի վերջո հաղթող ճանաչվեց 25-ամյա Աննա Թունյանը, որ ներկայացնում է Ռոստովի «Ջանֆիդա» վոլեյբոլի թիմը: Երկրորդ հորիզոնականում կրկին Ռոստովից ժամանած մասնակիցն էր՝ Արմինե Գալստյանը: Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արցախից Անգելինա Մանասյանը:

«Արդեն 2-րդ անգամ եմ մասնակցում Համահայկական խաղերին, իսկ գեղեցկության մրցույթում 1-ին անգամ եմ: Չնայած լարվածություն կար, բայց նաև հաճելի էր մասնակցությունը»,-մրցույթից հետո տպավորություններով կիսվեց Աննա Թունյանը:

Էջմիածինը ներկայացնող 18-ամյա Մարիամ Փափազյանը թեեև մրցանակային տեղ չզբաղեցրեց, սակայն նշեց, որ հաճույքով է մասնակցել:

«Չգիտեի, որ խաղերի ընթացքում նաև գեղեցկության մրցույթ է անցկացվելու, բայց մեծ սիրով մասնակցեցի: Ընդհանրապես կարող եմ ասել, որ Համահայկական խաղերը հիանալի հնարավորություն տվեցին ծանոթանալու և ընկերանալու Արցախում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ»,-ասաց Մարիամը:

Մրցույթից ստացված տպավորություններից խոսեցին նաև ժյուրիի մյուս անդամները : Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Կիպրոսը ներկայացնող Հարություն Թամազյանի խոսքով մրցույթը կայացել է բարձր մակարդակով և հաղթել է լավագույնը:

Իսկ նորաձեւության աշխարհը ներկայացնող ժյուրիի անդամ Մելինե Ղորհմազյանը ցանկություն հայտնեց, որ գեղեցկությունը մշտապես զուգորդվի սպորտային միջոցառումների հետ:

Ամփոփելով գեղեցկության մրցույթը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Պերճ Հալաջյանը նշեց, որ չնայած մասնակիցների 60-70 տոկոսը չէր տիրապետում հայերենին, սակայն խոստացել են անպայման սովորել և հաջորդ խաղերին խոսել հայերեն:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Աննա, 1 կգ բամբակն է ծա՞նր, թէ՞ 1 կգ երկաթը։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031