Օգոստոսի 13-ին ոստիկանության Բազումի բաժին էր զանգել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչներից մեկն ու հայտնել, որ անհապաղ Վանաձորի Երևանյան խճուղու շենքերից մեկն օպերատիվ խումբ ուղարկեն:
Ավելի ուշ Երևանյան խճուղի մեկնած ոստիկանները պետք է պարզեին, որ նշված շենքի բնակիչներից մեկը, որն օրեր առաջ վեճի էր բռնվել հարևանների հետ, սպառնացել նրանց, բռնություն է գործադրել միջադեպի հանգամանքները պարզաբանելու եկած համայնքային ոստիկանի նկատմամբ:
25-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին և ներկայացվել Լոռու մարզի քննչական կոմիտե:
Կարդացեք նաև
Հանգամանքները պարզվում են:
ՀՀ ոստիկանություն