«Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը հայտարարել է, որ վերսկսում է Գյումրիից ավիատոմսերի վաճառքը ձմռան ամիսների համար: Վաճառքը դադարեցվել էր օգոստոսի 6-ին: Ըստ «Կոմերսանտի» աղբյուրի՝ այդ որոշումը պայմանավորված էր Գյումրիի օդանավակայանում վառելիքի մշտապես թերի լիցքավորման հետ:
«Այսօր մենք վերսկսում ենք Գյումրիից չվերթների վաճառքը. օդանավակայանը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը վառելիքի լիցքավորման գործընթացի որակը վերահսկելու համար: Մենք շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները դարձյալ կթռչեն Գյումրիից»,- ասել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ