Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի 17-ին Ծաղկաձորում կմեկնարկի «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովը

Օգոստոս 16,2019 11:40

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ 2019 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 10:00-ին Ծաղկաձորի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկելու է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը:

Համաժողովին ներկա կգտնվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, մարզպետներ, պետական այրեր, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և շահագրգիռ այլ անձինք:

Համաժողովի ընթացքում ներկայացվելու է Կոտայքի մարզի ներդրումային պոտենցիալը, 10-ը հաջողված ձեռնարկությունների պատմություններ, մարզի գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային 25 ծրագրեր:

Օրակարգում ընդգրկված են նաև քննարկումներ կլոր սեղանների շուրջ, տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես. ակնկալվում է գործընկերային կապերի հաստատում:

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի նպատակն է համախմբել պետական և մասնավոր հատվածին, ակտիվացնել ներդրումային միջավայրը մարզում, հաստատել նոր փոխշահավետ գործակցային կապեր գործարար ոլորտում, մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

օրակարգ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031