Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դարձյալ կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին աջակցել Հազարամյակների մարտահրավեր կորպորացիայի (MMC) նոր դրամաշնորհին, որով կարող է 140 միլիոն դոլար տրամադրվել հայ երիտասարդությանը՝ երկրի հանրակրթական դպրոցներում կրթության, տեխնոլոգիաների, ինժեներության, արվեստի և մաթեմատիկայի կրթական ծրագրի համար:
Պոմպեոյին (որը նաև MMC-ի տնօրենների խորհրդի նախագահն է) Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը խնդրել է վերանայել Համաշխարհային բանկի վերլուծությունը, որը Հայաստանը դասակարգել է «միջինից բարձր եկամուտ» ունեցող երկրների շարքում:
«Այս շատ վիճելի ձևակերպումը, որն արվել է Երևանից դուրս և Հայաստանի գյուղական համայնքներում լայնորեն տարածված մշտական աղքատության պայմաններում, Հայաստանը դուրս է թողնում MCC դրամաշնորհներից»,- բացատրել է Համբարյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ