Երևանի կենտրոնում մի խումբ անձինք ապօրինի տարածք են զավթել և առանց քաղաքային իշխանությունների թույլտվության սեղաններ են տեղադրել Հյուսիսային պողոտայում և ԱԺ դիմաց: Ոչ մի օրենք թույլ չի տալիս ուզած տեղում սեղան տեղադրել, հասարակական կարգ խախտել, օրերով նույն տեղում նստած անցորդներին սպառնալ, վիրավորել:
Պաշտոնապես դիմել եմ Երևան քաղաքի Կենտրոնի ոստիկանության բաժին՝ անհապաղ հեռացնելու առանց համայնքի ղեկավարի թույլտվության տեղադրված սեղանները: Ոչ ոք իրավունք չունի մեր քաղաքում հանգիստ ու հրապարակային ոտնահարել երևանցիների արժանապատվությունը: Ոստիկանությունն արդեն նյութեր է նախապատրաստել մի քանի քաղաքացիների ահազանգի հիման վրա:
Ինձ դիմել են տասնյակ քաղաքացիներ, ովքեր քաղաքի կենտրոնում դարձել են այդ խմբավորման բռնությունների զոհը: Ամենազավեշտալին այն է, որ այս խումբը «հայկական արժեքների» քողի տակ ստորագրություններ է հավաքում, որ պաշտպանի բռնության իր իրավունքը:
Գրիգոր ԵՐԻՑՅԱՆ
Կարդացեք նաև
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ