«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սյունիքում քաղաքական հետապնդման դեպք կա։ Երեկ ինձ են դիմել այդ հարցով։ Դեռ անուն չեմ հրապարակում, բայց Սիսիանի դպրոցներից մեկում է, ասել են, որ իրենց ստիպում են, որ գրադարանում տեղավորեն ՔՊ-ական պատգամավորներից մեկի մորը…
Ինչու՞ եմ ասում քաղաքական հետապնդում, որովհետև այդ դպրոցում ամիսներ առաջ կանչել են այն անձին, ում այսօր աշխատանքից հնարավոր ազատման ծանուցագիր են տվել և հարցրել, թե ինչու՞ են մասնակցել Լուսավոր Հայաստանի անդամների հետ հանդիպմանը…
Շատ վատ հիշողություն արթնացրեց այդ դեպքը։
Կարդացեք նաև
Դա ի՞նչ է։ Հետաքրքիր է, թե ինչպես կվերաբերի սրան վարչապետ Փաշինյանը»:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքել է գրառմանը՝ խոստանալով. «Կպատժվեն ամենախիստ ձևով, եթե այդպիսի բան կա: Խնդրում եմ անուններ տալ կամ հրապարակել»:
Սրբուհի Գրիգորյանը պատասխանել է. «Ես ձեզ կգրեմ դպրոցի անունն ու հեռացվողի»: Եվ լրացրել է. «Երեկ մարզպետի հետ էլ եմ խոսել, ծանուցագիրն այսօր տվել են»: