Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանը նամակներով դիմել է ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ բողոքելով Նիկոլ Փաշինյանի ելույթից

Օգոստոս 15,2019 18:26

Ադրբեջանի ԱԳՆ-ն նամակներով դիմել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԵԱՀԿ նախագահին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարներին և բոլոր մյուս անդամներին՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արված այն հայտարարության հետ, որ «Արցախը Հայաստան է»:

«Ադրբեջանական կողմը, հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հայ-ադրբեջանական կարգավորման բացակայության … ծանրագույն հետևանքների մասին ՝ Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունը դիտարկում է որպես «կարմիր գիծն» անցնել, որի հետևում կանգնած է իրավիճակի էլ ավելի սրում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:

Հիշեցնենք, օրերս Ստեփանակերտում տեղի ունեցած համահայկական խաղերի բացմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Ավելի ուշ նույն մոտեցումն արտահայտել է նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031