Ստեփանակերտ քաղաքի ավագանու ընտրություններում մենք սատարելու ենք Արցախի պահպանողական կուսակցության անդամ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Դավիթ Էդուարդի Աղաջանյանին:
Նա քաղաքի ավագանու թեկնածուների ցուցակում N3 է:
Նա պարկեշտ, խելացի, սկզբունքային անձնավորություն է, լավ մասնագետ ու ընկեր: Առաջին անգամ Ստեփանակերտի ավագանու թեկնածու է առաջադրվում մարդ, ով գիտնական է: Անկասկած, ընտրվելու դեպքում նա ակտիվորեն կներգրավվի մայրաքաղաքի զարգացման գործում:
Խնդրում եւ հորդորում եմ բոլորին՝ սատարել Դավիթ Էդուարդի Աղաջանյանին եւ քվեարկել նրա օգտին: Ուզում եմ նաեւ տեղեկացնել բոլորին, որ այսօրվանից մենք սկսում ենք հանդիպումներ Ստեփանակերտի տարբեր թաղամասերում՝ ի պաշտպանություն Դավիթ Աղաջանյանի թեկնածության:
Կարդացեք նաև
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ
Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար