Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Էդուարդ Գասպարյանի նկատմամբ խոշտանգումների մասին հրապարակման հիմքով

Օգոստոս 15,2019 16:56

2019թ. օգոստոսի 9-ին Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Էրիկ Բեգլարյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ներկայացվել են ազատազրկված անձ Էդուարդ Գասպարյանի նկատմամբ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգումներ և այլ ապօրինություններ կատարելու վերաբերյալ նախկին ազատազրկված անձ Ռոման Բաբայանի պնդումները: Ըստ Ռ. Բաբայանի՝ 2016թ. փետրվարի 21-ին ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում Է.Գասպարյանի մահը վրա է հասել նրա նկատմամբ կատարված խոշտանգումներից ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից հետո:

Ներկայացված տեսանյութի հիման վրա, հաշվի առնելով խոշտանգումների կանխարգելման իր գործառույթի կարևորությունը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում:

Պաշտպանն այնուհետև որոշումն ուղարկել է ԱՀ գլխավոր դատախազություն՝ գործի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով: Պաշտպանը հետևողական է լինելու Ռոման Բաբայանի պնդումներին պատշաճ իրավական արձագանք ապահովելու հարցում և այդ ուղղությամբ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031