Հայրենական պատերազմում անհետ կորած համարվող ՀՀ 711 քաղաքացի իրականում փաստացի զոհված է։ Հայտնի է նույնիսկ նրանց մեծ մասի հուղարկավորման վայրը և ճակատագիրը՝ գերմանական համակենտրոնացման ճամբարներում։ Բոլոր զինվորների անվանական տվյալները շուտով կհրապարակվեն։
Տվյալների որոնողական աշխատանքներն իրականացրել են «Անվան վերադարձը» միջազգային նախագծի անդամները, կամավորները, ղեկավար Գրիգորի Սկվորցովի նախաձեռնությամբ։ Վերջինիս խոսքով նախագիծը մեկնարկել է դեռևս 2014-ին, իսկ աշխատանքներն ընթացել են հիմնականում Ղազախստանում, Աբխազիայում, Մոսկվայում, Բելառուսում։
«Անվան վերադարձը»-ի ղեկավարի խոսքով զոհվածների ցուցակում ևս 41 զինվոր կա Լեռնային Ղարաբաղից։ Նախագծի անդամները նախորդ տարվա դեկտեմբերից փորձում են կապվել Արցախի հանրապետության հետ՝ զոհվածների ճակատագրի մասին փաստաթղթերը հասցեատերերին փոխանցելու նպատակով։ Սակայն Արցախից մինչ օրս ոչ մի նամակի չեն արձագանքել, ինչը շատ զարմանալի է:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում