Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի` Ազատագրման օրվա կապակցությամբ:
«Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև առկա բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս կխորանան ու կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես նշվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ