Ես չեմ դադարում զարմանալ մեր դեմ վարվող տեղեկատվական պայքարի «կացինության» աստիճանի վրա։
Արամի վրա «նոր կեղտ են բռնել». այն որ ինքը 2017 թվականի սեպտեմբերին ուղեկցել է Արմեն Աշոտյանին եւ Մանե Թանդիլյանին Բաքու կատարած այցի ժամանակ։ Ստեղ են ասել «բա Սերժի ժամանակ խի՞ չէիք խոսում»՝ Արամ Բարսեղյանի անունը նշված էր պատվիրակության կազմում։ Կամ Ձեր կարծիքով կուրորտային տեղ են գնացել, որ Արամին էլ տարել են հետնե՞րը: Ձեր կարծիքով հերթ էին կանգնած մարդիկ, որոնք պատրաստ էին Բաքու գնալ։ Ես հո լավ գիտեմ, թե ինչ կարեւոր էր Արամի այնտեղ լինելը նկարահանման եւ այլ տեխնիկական հարցերի ապահովման համար, որպեսզի ադրբեջանական կողմը չկարողանար նենգափոխել մեր պատվիրակության փայլուն աշխատանքը։ Բա ինչի էիք այն ժամանակ հպարտանում, որ Արցախի անկախության կենացը մեր պատվիրակության անդամները թթի օղով խմում են Բաքվում կամ համարձակ ելույթներ են ունենում։ Այդ ամենում իր ավանդը ուներ նաեւ Արամը։
Չհիշեցնեմ մեր խորհրդարանականների այցը Մոսկվա, որտեղ իրենք նենց էին շոփփինգով տարվել, որ ադրբեջանցիների ու թուրքերի ելույթներին պատասխանելը մնացել էր Աշոտյանի վրա: Կամ ԱՄՆ այցը, որից հետո ԱՄՆ-ի աջակցությունը Ադրբեջանին կտրուկ աճեց:
Ամեն մարդ իր արշինով է չափում դիմացինին. որ դուք Ձեր տիկնանց եւ այլ բարեկամներին պարզապես ման գալու եք տանում գործուղումների պատրվակով դեռ չի նշանակում, որ բոլորը այդպես են արել։
Կարդացեք նաև
Իսկ ինչ վերաբերվում է բուն պատմությանը. Արամ Բարսեղյանին, Արմեն Աշոտյանին կամ մեզանից որեւէ մեկի դեմ «նստացնելով» պայքարելը նույնն է, ինչ հրդեհը փչելով հանգցնես՝ ավելի ենք ուժեղանալու։
Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար