Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի ԵԿՄ-ն դեռ ՀՀԿ-ի իշխանության տա՞կ է. Մանվել Գրիգորյանը գնացել է, իր կախած դրոշները՝ մնացել

Օգոստոս 15,2019 15:36

Տավուշի մարզի Իջեւան քաղաքում ԵԿՄ-ն կարծես դեռ ՀՀԿ-ականների իշխանության տակ է: Մարզպետարանի հարեւանությամբ՝ Վալանսի փողոցում գտնվող Երկրապահ կամավորական միության Տավուշի մարզային խորհրդի շենքի վրա ծածանվում է երկու դրոշ՝ Եռագույնը եւ ՀՀԿ-ի դրոշը: Ընդ որում, ԵԿՄ-ի այդ շենքը գիշերային ակումբի եւ խաղասրահի կողքին է:

Թե ինչու եւ ինչպես է տարիների ընթացքում կուսակցականացվել ԵԿՄ կառույցը, պարզ է, բայց հիմա էլ հո Մանվել Գրիգորյանի գործոնը չկա: ԵԿՄ նախագահ ընտրված Սասուն Միքայելյանից այս առնչությամբ մեզ առայժմ չհաջողվեց պարզաբանում վերցնել, նրա հեռախոսն անհասանելի էր:

Մենք զրուցեցինք Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի հետ: Նա ասաց. «Չեմ տեսել, տղերքին կառաջարկեմ հանել: Ես տեսել եմ, որ դրոշ կա Վալանսի փողոցի վրա, այդ դրոշը վերաբերում է իրենց գրասենյակին: Ուզում եք, որ դրոշը հանվի՞: Լրիվ համաձայն եմ»,- ասաց պարոն Գրիգորյանը, հետո կատակով հավելեց. «Կամ էլ դա հանվի ու այդ տրամաբանությամբ «Իմ քայլինը» կախվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031