Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց պատմություն դասագրքում Մարտի 1-ի պատմությունն այլ կերպ է ներկայացվել. Արայիկ Հարությունյան

Օգոստոս 15,2019 15:05

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Տնտեսագիտական համալսարանում ստեղծված իրավիճակին, ասաց, որ հետեւողական են եւ չեն թողնի, որպեսզի խնդիրները դուրս գան օրենքի եւ իրավունքի դաշտից:

Խոսելով դասագրքերի խնդրից՝ նշեց, որ դասագրքերը հրատարակվել են երկու փուլով։ Իսկ այս պահին քննարկվում է Հայոց պատմություն դասագրքի բովանդակությունը. «Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գա, որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բաներ են գրում այդ նյութերում։ Հիմա քննարկվում է»:

Ըստ նրա, վիճելի հարցերը կապված են եւ Մարտի մեկի իրադարձությունների, եւ ընտրությունների, եւ քաղաքական գնահատականների հետ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այսինքն՝ դասագրքերում պատմությունն այլ կերպ է ներկայացվել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Այո, կա այդպիսի խնդիր, եւ ես առայժմ թույլ չեմ տվել պատմության դասագրքերի տպագրությունը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031