Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Բադասյանը հրաժարական չի տա, եթե Ստամբուլյան կոնվենցիան չվավերացվի

Օգոստոս 15,2019 14:52

«Ինձ վրա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու պատասխանատվություն չկա»,-այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին, թե նախարարի՞ վրա է դրված կոնվենցիան վավերացնելու պարտավորությունը, ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրանից նաեւ հետաքրքրվել էին՝ քաղաքական պատասխանատվություն կրելո՞ւ է, եթե կոնվենցիան չվավերացվի: Այն հարցին, թե պատգամավորների զգալի մասը դեմ է փաստաթղթին, եթե կոնվենցիան չվավերացվի, ո՞րն է լինելու նրա քաղաքական պատասխանատվությունը, հրաժարակա՞ն է տալու, նախարարը կրկին պատասխանեց, որ վավերացման պատասխանատվություն չունի:

«Որտե՞ղ եք դուք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի: Այսինքն՝ դա ի՞նչ է, սոցհարցո՞ւմ է: Ես որեւէ բան չգիտեմ, ընդամենը գիտեմ, որ մենք քննարկումները շարունակում ենք, ինձ վրա որեւէ նման պատասխանատվություն չկա՝ Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու, բոլորդ գիտեք՝ իմ նշանակումը երբ է եղել, ինչին հաջորդել է այդ կոնվենցիայի վավերացման հարցը»,-ասաց պարոն Բադասյանը:

Ինչ վերաբերում է հրաժարականին, ապա նախարարը նշեց, որ չի հասկանում, թե ինչո՞ւ պետք է հրաժարական տա, եթե Ստամբուլյան կոնվենցիան չվավերացվի:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031