Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հորդորում է ետ կանչել Ստամբուլյան կոնվենցիայից Հայաստանի ստորագրությունը

Օգոստոս 15,2019 14:20

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը մշտապես պատրաստ է տեր կանգնել ազգային-հոգևոր հարստությանը և պաշտպանել ավանդական արժեքները, թե՜ ներքին, թե՜ արտաքին ոտնձգություններից: Վերջին շրջանում լայն քննարկման թեմա է դարձել ԵԽ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի՝ նույն Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացմանն ուղղված գործընթացը, ուստի ՂՊՎՄ-ն ուսումնասիրել է այս փաստաթուղթը և կազմել իր եզրակացությունը:

Պարզեցինք, որ ըստ կոնվենցիայի 3 հոդվածի «Դ» ենթակետի և 4-րդ հոդվածի 3-րդ ենթակետի ձևակերպումի՝ մարդն ինքը կարող է որոշել իր գենդերատիպը՝ իր սոցիալական սեռը: Այս և նման ձևակերպումներն աղերս չունեն «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» օրենքի անվան հետ և թաքնվելով այս անվան տակ՝ իրականում առաջ են բերում սեռական փոքրամասնությունների իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը:

Ըստ կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանը պարտավորված պետք է լինի տրամադրել ապաստարան և պաշտպանել բռնության զոհերի իրավունքները, անկախ նրանց սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, միգրանտի, փախստականի կամ այլ կարգավիճակից: Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է վերածվել մեր հարևան երկրներից Հայաստան տեղափոխված սեռական բռնության ենթարկված էմիգրանտների հավաքատեղիի, էմիգրանտներ, որոնց մի մասը կլինի ոչ ավանդական սեռական կողմնորոշման տեր: ՂՊՎՄ-Ն կարծում է, որ սա կարող է վնասել ավանդական հայկական ընտանիքի ինստիտուտը և Հայաստանը կանգնեցել դեմոգրաֆիական աղետի առաջ:

Ըստ կոնվենցիայի 12-րդ հոդվածի՝ մասնակից պետությունները պարտավորվում են՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում բարեփոխումներ մտցնելու նպատակով, արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։ Այնինչ, ըստ հայկական ազգային և հոգևոր աշխարհայացքների և ըստ ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի՝ կանայք և տղամարդիկ արդեն իսկ իրավահավասար են:

Ըստ Կոնվենցիայի 66-րդ հոդվածի` Հայաստանը պետք է ստեղծի վերահսկող (GREVIO, ԳՐԵՎԻՈ) անձեռնմխելիություն ունեցող փորձագետների կառույց, իսկ ըստ 66-հոդվածի 6-րդ կետի՝ ԳՐԵՎԻՈ-ն հաստատում է իր սեփական կանոնակարգը։ Սա նշանակում է, որ Ստամբուլյան կոնվենցիան միտում ունի ստեղծելու օտարոտի ուժերի ծառայող, Հայաստանի իշխանության կողմից որևէ կերպ չվերահսկվող անձեռնամխելի անձանց խումբ, որը պետք է ղեկավարի հայ ընտանիքի ինստիտուտը, որը ՂՊՎՄ-ն համարում է անընդունելի:

Ստամբուլյան կոնվենցիան դատապարտում է և պահանջում է քրեականացնել մի շարք այնպիսի երևույթներ, ինչպիսիք հարկադիր ամուսնություններն են, սեռական բռնությունը, սեռական հետապնդումը, կանանց սեռական օրգանների խեղումը: ՂՊՎՄ-ն ողջունում է Ստամբուլյան կոնվենցիայի այդ նպատակները, սակայն Հայաստանը չունի նման ազգային ավանդույթներ և նույնպես դեմ է այդ և նման երևույթներին: ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քրեականացված են բռնության նման ձևերը և եթե որևէ անձ Հայաստանում ենթարկվում է բռնության, առանց խտրականությունների պաշտպանված է ՀՀ քրեական օրենքով և մենք այդ անձանց անվտանգությունն ապահովվելու, հանցագործները հայտնաբերելու ու պատժելու համար, ամենևին չունենք Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու կարիքը:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, Ստամբուլյան կոնվենցիան համարում է հայկական ավանդական ընտանիքի մոդելի հետ անհամատեղելի, Հայաստանի հոգևոր-բարոյական արժեհամակարգին, Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետությանը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանը չհամապատախանող փաստաթուղթ և միանում է Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման դեմ ընթացող պայքարին:

ՂՊՎՄ-ն սատարում Է Ստամբուլյան կոնվենցիայի մասին, Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշմանն ու արված հայտարարությունը և ազգային-հոգևոր արժեքները համարելով գերակա շահ՝ պատրաստ է պաշտպանել դրանք, հարկ եղած դեպքում միանալով նաև բողոքի երթերի, ցույցերի, ֆլեշմոբ-ակցաիաների և այլ միջոցառումների:

ՂՊՎՄ-ն հորդորում է մերօրյա իշխանություններին, զերծ մնալ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից, ետ կանչել նախկին իշխանության օրոք Հայաստանի անունից ստորագրված Ստամբուլյան կոնվենցիայից Հայաստանի ստորագրությունը և հետագայում զերծ մնալ նմանօրինակ փաստաթղթերի վավերացման փորձերից:

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն Զաքարյան says:

    Հետ չի կանչվելու: Դուք և բոլորը ընդունելու են մարդու իրավունքները, ընդունելու եք որ ՀՀ իրավական, ժողովրդավարական պետություն է որտեղ բոլոր մարդիկ անկախ իրենց սեռից, մաշկի գույնից, խավից, ֆիզիկական հատկանիշներից, սեռական կողմնորոշումից, քաղաքական կամ կրոնական գաղափարներից ՀԱՎԱՍԱՐ ԵՆ օրենքի առաջ: Ձեր և ձեր սերնդի ժամանակը անցել է: Ձեր սերունդը ընդհանրապես այլևս իրեն իրավունք չպետք է վերապահի նման կոշտ կարծիքներ արտահայտելու: Սերժիկների, Մանվելների ժամանակները վերջացել են: Հնդիկը, եզդին, կինը, Յեհովայի վկան, նույնասեռականը, քուրդը, մուսուլմանը, տրանսգենդերը, հաշմանդամը, և ուղղակի բոլոր նրանք ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն կամ չունեմ ու գռնվում են ՀՀ տարածքում, օրենքի առաջ հավասար են: Ինչքան շուտ ընդունեք ու հաշտվեք այդ մտքի հետ ինչքան լավ: Որովհետև մոտ ապագայում տենց էլ լինելու է: Ձեր սերունդը ինչքան շուտ մի կողմ քաշվի ինչքան լավ: Որ մենք էլ ամուր ու խտրականությունից ու բռնությունից զերծ հասարակություն կառուցենք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031