Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը բխում է ստեղծված իրավիճակից. Արդարադատության նախարար

Օգոստոս 15,2019 14:13

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ նախարարության հեղինակած օրենսդրական նախագծին, համաձայն որի՝ սոցիալական երաշխիքներ են տրվելու Սահմանադրական դատարանի այն անդամներին, որոնք մինչեւ հոկտեմբերի 31-ը հրաժարական կներկայացնեն: Պատասխանելով լրագրողների հարցերին, թե դատավորներին օրինական կաշառք են առաջարկում, պարոն Բադասյանն ասաց, որ դա կաշառքի առաջարկ չէ, այլ՝ վաղ կենսաթոշակի սխեմա է, որը կիրառվել է շատ այլ երկրներում ու անցումային փուլի համար կիրառված միջոց է. «Ցանկացած պարագայում ՍԴ դատավորները կենսաթոշակ ստանում են, մեր առաջարկն է հրաժարականի դեպքում մինչեւ 65 տարեկանի հարցը կարգավորելը»:

 

Հարցին՝ թե արդյոք քաղաքական որոշո՞ւմ է նման նախագիծ ունենալը, որպեսզի ազատվեն ՍԴ գործող կազմից, պարոն Բադասյանը պատասխանեց. «Ոչ, այս ամենը բխում է ստեղծված իրավիճակից, եւ ստեղծված իրավիճակում առաջարկվող օրենսդրական լուծում է։ Նայած ինչ նկատի ունեք՝ ասելով քաղաքական որոշում։ Ցանկացած լուծում իր մեջ որոշակի քաղաքական տարր է պարունակում, դա չի նշանակում կուսակցական։ Դա նշանակում է քաղաքական որոշում, որը, բնականաբար, չի կարող դուրս գալ իրավական պետության սկզբունքների շրջանակներից»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե որեւէ դատավոր չհամաձայնի գնալ թոշակի, ի՞նչ են անելու, պարոն Բադասյանը պատասխանեց. «Մեր առաջարկը սա է, երբ կլինի այդ իրավիճակը՝ նոր կմտածենք ինչ անել»:

Արդարադատության նախարարը նաեւ ասաց, որ կառավարությունն առաջիկայում կհրապարակի դատաիրավական բարեփոխումների նախագիծը, փոխգործողությունների ծրագիրը, որտեղ սահմանված կլինեն նաեւ սահմանադրական բարեփոխումների ուղղությունները: Հարցին՝ հրաժարվելո՞ւ եք սուպերվարչապետական համակարգից Բադասյանը պատասխանեց. «Երբ կհրապարակենք, փաստաթղթում կտեսնեք` ինչի համար է փոփոխվում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031