Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. «Լիդիանի» ներկայացրած ՇՄԱԳ-ը թերի է եւ ենթակա է ուժը կորցրած ճանաչելու»

Օգոստոս 15,2019 13:26

Կառավարության շենքի մոտ այս պահին բնապահպան ակտիվիստները բողոքի ցույց են անում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Երեկ Քննչական կոմիտեն հրապարակեց իրենց վարույթում ընթացող գործի արդյունքները, ըստ որի Ամուլսարի գործով քրեական հետապնդման հիմքեր ձեռք չեն բերվել: Երեկ այս հայտարարությունից հետո Ջերմուկում բողոքի ցույց անցկացրեցին բնապահպաններն ու բնակիչները:

Բնապահպանները պնդում են՝ լիբանանյան ընկերության փորձաքննության եզրակացությունն ամբողջական չի ներկայացվել հանրությանը։

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը հայտարարեց՝ փորձաքննության հեղինակները չեն կարողացել պատասխանել փորձագետի առաջադրած հարցին՝ արդյոք Ամուլսարի բաց հանքի շահագործումը կարող է լինել անվտանգ, քանի որ շրջակա միջավայրի փորձաքննության եզրակացությունը թերի է եղել։

Այսօր ցույցի մասնակիցները կառավարության անդամներին հորդորեցին դուրս գալ եւ հանդիպել իրենց հետ, ծանոթանալ իրական ուսումնասիրությանը, փաստերին. «Հարգելի կառավարություն, ձեզ խաբում են, շատ պարզ հայերենով, անգլերենով գրված փաստերը հնարավոր չէ մանիպուլացիայի ենթարկել։ Այն, ինչ ասում եք հիմա կառավարությունում, իրականությանը չի համապատասխանում։ «Լիդիանի» ներկայացրած ՇՄԱԳ-ը թերի է եւ ենթակա է ուժը կորցրած ճանաչելու»։ Ցույցի մասնակիցների կարծիքով՝ կառավարությունը պետք է ՇՄԱԳ-ի ուժը կորցրած ճանաչի, քանի որ, ըստ նրանց, «Լիդիան Արմենիան» խաբել է ՀՀ եւ կառավարությանը»։

Մանրամասն՝ տեսանյութում

Բողոքի ցույցի մասնակիցներից մի քանիսը փորձեցին մուտք գործել կառավարության շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, նրանք պատնեշ կազմեցին, այդպիսով խոչընդոտելով ցուցարարների մուտքը:

«Սա մեր կառավարությունն է, թույլ տվեք մուտք գործենք կառավարության շենք»,- ոստիկաններին դիմեց Անի Խաչատրյանը։

Ոստիկանները կառավարության շենք ակտիվիստների մուտքն արգելելը հիմնավորեցին, թե ընթանում է կառավարության նիստ, չի կարելի ներս մտնել:

Սա վրդովեցրեց ակտիվիստներին, որոնք պնդում էին՝ մուտքը բացել, ճանապարհ տալ: «Հանգիստ խոսեք, առանց էմոցիաների»,-ակտիվիստներին հորդորեցին ոստիկանները: «Հնարավոր չէ առանց էմոցիաների. Ոստիկանները թող իրեն պահի պատշաճ եւ քաղաքացու հետ խոսի հարգալից»,-ասացին ցուցարարները:

Մանրամասն՝ տեսանյութում

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հանդիպեց ցուցարարներին եւ խնդրեց իրեն փոխանցել ցուցարարների պահանջի փաթեթը, որը պետք է փոխանցի վարչապետին: Բայց ցուցարարները պնդեցին՝ վարչապետի հետ անձամբ հանդիպում են պահանջում:

Այս պահին բողոքի ցույցը շարունակվում է:

A protest action against operation of Amulsar gold mine took place in front of the RA Government’s building

A protest action against operation of Amulsar gold mine took place in front of the RA Government’s building

A protest action against operation of Amulsar gold mine took place in front of the RA Government’s building

A protest action against operation of Amulsar gold mine took place in front of the RA Government’s building

A protest action against operation of Amulsar gold mine took place in front of the RA Government’s building

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031