Որսորդ Էդուարդ Սարիբեկյանն ասում է, որ Հայաստանում ակնհայտ է որսագողությունների հանգամանքը։
Որսորդի համար կասկածելի է, որ բնապահպանության տեսչական մարմինը արձանագրում է ծառահատման դեպքեր, սակայն ոչ որսագողության, ինչը կասկածի տեղիք է տալիս։ Նա հավելեց, որ որսագողությունը միայն հրացանով չի արվում, այլ նաև՝ ցանցերով ու տարբեր տեսակի թակարդներով գիշերվա ժամերին, իսկ տեսչական մարմինը գիշերվա ժամերին չի աշխատում։
Որսորդն առաջարկում է ավելի խստացնել որսորդության նկատմամբ վերահսկողությունը, որսորդության վերաբերյալ որոշում ընդունելիս խորհրդակցել որսորդների հետ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում