Օգոստոսի 14-ին տեղի ունեցավ Արգենտինայի Հանրապետության հրապարակի պաշտոնական բացման արարողությունը:
Շնորհիվ Հայաստանում Արգենտինայի դեսպանության, Երևանի Քաղաքապետարանի և Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների` այդ տարածքում կառուցվեց Գեներալ Մանուել Բելգրանոյի հուշարձանը, նկարազարդվեց դալանը արգենտինական պատկերներով, տեղադրվեցին նստարաններ, աղբամաններ և ցուցատաղտակ և բարեկարգվեց այգու տարածքը:
Բացման արարողության ժամանակ Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բացեցին հրապարակի պաշտոնական անունը կրող ցուցանակը, որից հետո դեսպանն Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցչի հետ բացեցին արգենտինացի հանրահռչակ Գեներալ Մանուել Բելգրանոյի կիսանդրին և հուշարձանը:
Կարդացեք նաև
Բացման արարողությանը մասնակցում էին նաև ԱԺ պատգամավորներ, նախարարներ, օտարերկրյա դեսպաններ, Արգենտինայի հայ համայնքից ժամանած հյուրեր և այլ հրավիրվածներ:
Արգենտինայի դեսպանության հաղորդագրություն