Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ. ԱԺ-ից մի շարք ազատումներ եղել են ապօրինի. «Հրապարակ»

Օգոստոս 15,2019 11:46

ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Սպարտակ Առաքելյանը կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով նույնպես հայտնվել է կադրերի ռեզերվում։ Իրավական փորձաքննության վարչությունը միավորվել է տնտեսական փորձաքննության վարչությանը, վերանվանվել է՝ փորձագիտական եւ վերլուծական վարչություն։ Առաքելյանը պնդում է, որ ԱԺ ղեկավարությունը գործընթացն իրականացնում է օրենքների շրջանցմամբ։ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների գերակշիռ մասին աշխատակազմի ղեկավարությունն ուղարկել է կադրերի ռեզերվ, մոտ հինգ տասնյակ աշխատակից պատրաստվում է բողոքարկել իրենց առանց իրավական հիմքերի ռեզերվ ուղարկելու ԱԺ ղեկավարության որոշումը։

Պարոն Առաքելյան, մի քանի օր է՝ լրատվամիջոցները գրում են, որ ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նոր հաստիքացուցակները համալրվում են օրենքի ոտնահարմամբ, խախտվում են հատկապես պետական ծառայողների իրավունքները, պաշտոնապես հստակ պարզաբանում չի տրվում՝ ինչ սկզբունքներով են համալրվելու նոր ստորաբաժանումները։ Խնդրում եմ իրավաբանորեն բացատրել՝ ի՞նչ խախտումների մասին է խոսքը, եւ, առհասարակ, ի՞նչ է կատարվում աշխատակազմում։

– Միանշանակ մասնագիտորեն կպնդեմ, որ մի շարք ազատումներ եղել են ապօրինի, մասնավորապես, մի շարք աշխատակիցներ, որոնք պետական ծառայողներ են, նրանց հետ նոր պայմանագրերը կնքվել են հղումները սխալ կատարելով, հղումները կատարվել են այլ օրենսդրությանը, մինչդեռ պետք է կատարվեր Աշխատանքային օրենսգրքին։ Նպատակն այն է, որպեսզի ծածկեն իրենց կողմից թույլ տրված խախտումները, մասնավորապես՝ երկու ամիս առաջ ազատման մասին ծանուցելու պարտականությունը, որը չեն կատարել: Վերջնական նպատակը վարձատրություն չտալն է, որովհետեւ աշխատանքային օրենսդրությունը նախատեսում է առանց ծանուցման դեպքում 60 օրվա համար լրացուցիչ պահպանել վարձատրությունը եւ վճարել տույժեր։

– Մենք տեղեկություն ենք հրապարակել, որ ԱԺ տասնյակ աշխատակիցներ դիմել են փաստաբանական ընկերությունների, պատրաստվում են բողոքարկել ԱԺ որոշումը՝ համարելով, որ խախտվել են իրենց իրավունքները։ Դուք նո՞ւյնպես բողոքարկելու եք։

– Միանշանակ, որովհետեւ համարում եմ, որ օրենքին համապատասխան չէ։ Եթե ժամանակին կային կառուցվածքային մի շարք ստորաբաժանումներ՝ իրավական փորձաքննության վարչություն, իրավաբանական բաժին, եթե այս համապատասխան իրավական նախագծերը ժամանակին տային այդ բաժինների փորձաքննությունը, այս բոլոլա իրավիճակը չէր առաջանա։

 – Իսկ Ձեզ հայտնի՞ է՝ քանի՞ աշխատողի իրավունքի խախտման մասին է խոսքը։ 

– Մոտավորապես 40-50։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031