Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը Սենթ-Լուիսում ընդհանուր հաշվարկով առայժմ 2-րդն է

Օգոստոս 15,2019 10:27

Սենթ-Լուիսում շարունակվում է շախմատի «Grand Chess Tout»-ի (արագ + կայծակնային շախմատ) մրցաշարի 1,5 մլն մրցանակային ֆոնդով չորրորդ փուլը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը արագ շախմատում 13 միավորով առաջին տեղը բաժանել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել է հաղթող:

Կայծակնային շախմատում առաջին շրջանից հետո Արոնյանը որոշակիորեն զիջել է դիրքերը եւ 4 միավորով 10 մասնակիցների մեջ առայժմ յոթերորդն է:

Ընդհանուր հաշվարկով Լեւոն Արոնյանը վաստակել է 17 միավոր եւ ընթանում է 2-րդ տեղում: Նա Մաքսիմ Վաշյե-Լագրավին զիջում է կես միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031