Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչություն է ներկայացել հետախուզման մեջ գտնվող 39-ամյա Սուրեն Գելոյանը այն բանից հետո, երբ իմացել է, որ հետախուզման մեջ է գտնվում:
Գելոյանը խոստովանել է կատարածը: Պարզվել է, որ նա նախկինում անցել է երեք քրեական գործով, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ գործերը փակվել են:
Վարչության ներկայացրած տեսանյութում հարցին՝ ինչու է ձերբակալվել, նա պատասխանում է. «Մանր խուլիգանության համար»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գելոյաննն ընկերների հետ մտել Անապայի հրաձգարաններից մեկը, երբ այն արդեն փակվել էր, և պահանջել է կրակելու հնարավորություն տալ: Ընդունարանի աշխատակցուհին հրաժարվել է՝ տեսնելով, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ: Մերժում ստանալով՝ Գելոյանը սկսել է ջարդուփշուր անել տարածքը, նաև ծեծի է ենթարկել ընդունարանի աշխատակցուհուն:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ