Օգոստոսի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, 2500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1.5 հա, 3000 քմ,
Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում՝ մոտ 1000 քմ, Ագարակ գյուղում՝ 1 հա, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 3 հա,
Կարդացեք նաև
Արարատի մարզի Նորաբաց-Մասիս ավտոճանապարհին՝ 1 հա հնձած ցորենի արտ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1000 քմ, Այգեկ գյուղում՝ մոտ 7 հա, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 1000 քմ,
Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ 800 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 15 հա, Ստեփանավան-Բովաձոր ավտոճանապարհին՝ 3 հա,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ մոտ 1800 քմ, Քարաշամբ գյուղում՝ մոտ 5 հա, Գառնի գյուղում՝ մոտ 2000 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 1 հա, 800 քմ, Պտղնի գյուղում՝ 2000 քմ, Նուռնուս գյուղում՝ 250 քմ, Արզնի-Աբովյան ավտոճանապարհին՝ 1000 քմ,
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 2 հա, Գյումրի քաղաքում՝ 1000 քմ, Գուսանագյուղ գյուղում՝ մոտ 120 հա, Բենիամին գյուղում՝ մոտ 20 հա հնձած ցորենի արտ և մոտ 10 հա խոտածածկույթ,
Սյունիքի մարզի Իշխանասար գյուղում՝ 2000 քմ, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ 6 հա հնձած ցորենի արտ,
Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 3 հա, Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ մոտ 500 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն