«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Վրեժ Վարդանյանը երեկ ցուցապաստառ էր պարզել Մամուլի շենքի պատուհանների ուղղությամբ:
«Առավոտից» նա խնդրում էր իր իրավունքների պաշտպանությանը ուղղված քայլեր, ըստ նրա, նրա բուժումը լիակատար չէ:
ՔԿՀ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը այդ կապակցությամբ մեր հարցմանը պատասխանեց, որ կալանավորը ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ԴՀ է տեղափոխվել հունիսի 28-ից: Ստացել է բուժում: Օգոստոսի 7-ին էլ նա հետազոտվել է Իզմիրլյան կենտրոնում, նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Ըստ ՔԿՀ մամուլի պատասխանատուի, կալանավորը շարունակում է ստանալ համապատասխան բուժումներ:
«Առավոտի» տեղեկություններով, Վրեժը կալանավորվել է գողության գործի շրջանակներում:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.08.2018