Տալլինում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի՝ մեդալ նվաճելու վերջին հույսը 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանն էր, որը սփոփիչ գոտեմարտում կամային հաղթանակ տանելով եգիպտացի մրցակցի նկատմամբ՝ բրոնզե մեդալի համար հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեն Խուբուլովի հետ ու միավորների 3-14 տարբերությամբ պարտություն կրեց: Հովհաննես Մաղաքյանից առաջ մրցանակային 3-րդ տեղի համար գոտեմարտերում տանուլ էր տվել Հայաստանի եւս երեք երիտասարդ ըմբիշ:
Հայաստանի երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնությունից վերադառնում է ձեռնունայն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ