shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով Գեղարքունիքի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։50- սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել ծնունդով Արծվաշենցի, Ճամբարակի բնակիչ, 37-ամյա Արտակ Օ-ն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս, նույն օրը, գտնվելով Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի մարտական դիրքում, իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «shamshyan.com»-ի կայքում: