Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը Յուրի Տեփանոսյանի ծնողներին թույլատրեց մասնակցել նիստերին

Օգոստոս 14,2019 19:01

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստում այսօր դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց՝ դատարանը ստացել է գործով զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի ծնողների՝ Վահրամ և Աշխեն Տեփանոսյանների դիմումն այն մասին, որ վերջիններս խնդրում են իրենց թույլատրել մասնակցել դատական նիստերին: Ընդ որում, Տեփանոսյանի իրավահաջորդը միայն նրա կինն է, որը մասնակցում է դատաքննությանը, իսկ ծնողները գործով ճանաչված չեն որպես տուժողի իրավահաջորդներ:

Դատավոր Մակյանն էլ հիշեցրեց, որ այս գործի քննությանը ապակե պատնեշից այն կողմ կարող են ներկա լինել միայն լրագրողները: Ավելի վաղ Մեսրոպ Մակյանը որոշել էր արգելել քաղաքացիների մուտքը դահլիճ առհասարակ, քանի որ «Սասնա ծռերի» համակիրներն աղմկում էին եւ խանգարում նիստի ընթացքը: Ապա Մակյանը հայտարարեց՝ Տեփանոսյանի հարազատներին թույլատրում է մասնակցել նիստերին:

Հավելենք, որ դատարանի առաջ այսօր բողոքի ցույց էին անում «Սասնա ծռերի» համակիրները՝ պահանջելով կալանքից ազատել Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին: Հիշեցնենք՝ նրանք այս գործով միակ մեղադրյալներն են, որոնք կալանքից չեն ազատվել. մեղադրվում են ոստիկանների սպանության համար: Նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը՝ կրկին պնդելով, որ գործը սարքել է նախկին իշխանությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031