Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ Փաշինյանի եւ Մարությանի «շոու-ծրագրից» հասկացանք՝ աղբահանության վերաբերյալ դեռ որոշում չունեն. Սոնա Աղեկյան

Օգոստոս 14,2019 18:45

«Մենք արձանագրում ենք, որ մեր թիմը հստակ պարտավորեցրել է, ստիպել է, որպեսզի ՀՀ իշխանություն հանդիսացող վարչապետն իր կողմից մեզ պարտադրված քաղաքապետի լիազորություններով հետաքրքրվի, ինչպես նա հետաքրքրվի Երեւան քաղաքի ամենահրատապ խնդիրների մեջ առաջնային համարվող աղբահանությամբ»,-այսօր քաղաքապետարանի մոտ կազմակերպված ասուլիսում ասաց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Տիկին Աղեկյանի ասուլիսի թեման՝ աղբն էր: Նա, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքային քննարկմանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով, ասաց. «Ֆորմատը լավն էր, ցավոք, վերածեցին շոուի՝ կազմակերպված շոումենի ու նախկին լրագրողի միջեւ»:

Տիկին Աղեկյանի համոզմամբ, աղբահանությունը Երեւանում ճգնաժամային է. «Ինչպես հասկացա այդ շոու-ծրագրից, նրանք դեռեւս հստակ որոշումներ չունեն: Կրթությունից կտրում ենք, տալիս ենք աղբահանությանը, բայց հստակ ծրագիր չունենք»:

Նա քաղաքացիներին տեղեկացրեց, որ իրենց ստեղծած Այլընտրանքային քաղաքապետարանը, որը գործում է ֆեյսբուք սոցիալական ցանցում, հետեւողական է լինելու աղբահանության խնդրին: Նրա խոսքով աղբահանության պատասխանատուն այլեւս վարչապետ Փաշինյանն է, որը «երեւանցիներին պարտադրել է քաղաքապետ, որն ի զորու չէ կատարել իր գործառույթները»:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Աղեկյանի համոզմամբ, Երեւանի քաղաքապետն ու ավագանին ձախողել են իրենց ամբողջ գործունեությունը: Նրա խոսքով. «Ֆիքսենք, որ սանմաքրումը չի կատարվում եւ մենք հավելյալ գումարներ ենք տրամադրում աղբահանությունն իրագործելուն՝ չունենալով որեւէ իրավական փաստաթուղթ, համաձայն որի, այդ սանմաքրման հիմնարկը  Երեւանի որ վարչական շրջաններում է իրականացնելու աղբահանությունը: Բացի այն, որ բյուջեից 5 միլիարդ 200 միլիոնը տալիս ենք Սանիթեքին ձախողված աղբահանության համար` նաեւ մենք հավելյալ վճարներ կտրում ենք մանկապարտեզներից եւ կրկին տալիս ենք աղբահանությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տիկին Աղեկյանը նաեւ հայտնեց, որ Այլընտրանքային քաղաքապետարանի իրենց թիմը սկսել է Երեւանի քաղաքապետին անվստահության եւ նրա հրաժարականի գործընթացը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031