Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված հայկական ինստիտուտի տնօրեն. «Մենք մաքուր ենք»

Օգոստոս 14,2019 17:17

Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությունը մեկն է հայկական այն երկու ընկերություններից, որ հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ:

Aravot.am-ի հետ զրույցում ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանն ասաց, որ իրենց համար էլ էր անակնկալ այդ լուրը, որի մասին տեղեկացել են մամուլից: Նաեւ հատուկ ընդգծեց. «Մենք մաքուր ենք»:

ԵՐԿՄԳՀԻ ՓԲԸ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ էլ ասվում է. «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կապված ԵՐԿՄԳՀԻ ՓԲԸ-ի՝ ԱՄՆ առևտրի նախարարության կողմից «սև ցուցակում» ընդգրկելու վերաբերյալ, հայտնում ենք, որ տեղի է ունեցել թյուրիմացություն։

ԵրԿՄԳՀԻ ՓԲԸ որպես Ձեռնարկություն երբեք չի ունեցել որևէ առևտրային կապ Իրանի Իսլամական Հանրապետության այս կամ այն կազմակերպությունների հետ։

ԵրԿՄԳՀԻ և ՄԱՐԿԷԼ ՓԲ ընկերությունները ունեն տարբեր ուղղվածություններ և լուծում են տարբեր խնդիրներ։ Կարծում եմ, որ շուտով բոլոր այս հարցերը կստանան պարզաբանում և առաջացած խնդիրները կլուծվեն։ Բոլոր նորությունների մասին հանրությունը կտեղեկացվի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ Մհեր Մարկոսյանը եւ Սեյրան Օհանյանը ԵՐԿՄԳՀԻ-ում 2016-ին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031