Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի կոմիտեն առաջարկում է օտար բառերից նախապատվությունը տալ հայերեն ընդունելի համարժեքներին

Օգոստոս 14,2019 16:30

ՀՈՐԴՈՐԱԿ ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

Հայերենն այլ լեզուներից հազարավոր բառեր է փոխառել և շարունակում է փոխառել. այդպես են վարվում աշխարհի բոլոր զարգացած լեզուները: Հայոց լեզվի ճկուն բառակազմության շնորհիվ օտար բազմաթիվ բառերի համարժեքներ են ստեղծվել և ստեղծվում:

Ստորև ներկայացնում ենք օտար բառերի մի ցանկ և առաջարկում հայերեն ընդունելի համարժեքները՝ հորդորելով նախապատվությունը տալ հայերենին: Նպատակը օտար բառերի նկատմամբ դրանց լիակատար հաղթանակը ապահովելն է:

Տրված բառերը հիմնականում գրանցված են բառարաններում, գործածվում են մամուլում և այլուր, այդ թվում՝ բանավոր խոսքում: Գործածենք հայերեն այս բառերը.

 

1.ադմինիստրատիվ – վարչական

2.բլոկնոտ – նոթատետր

3. բրելոկ – բանալեկալ

4.գարանտ – երաշխավոր

5. գարանտիա – 1. երաշխիք, երաշխագիր, 2. երաշխավորություն, երաշխավորագիր

6.դիսկուսիա – բանավեճ

7.դուետ – զուգերգ

8.էլեմենտար – տարրական

9.էքսպոնատ – ցուցանմուշ

10.թեորիա – տեսություն

11.խրոնոլոգիա – ժամանակագրություն

12.կերամիկա – 1. խեցեգործություն, 2. խեցեղեն

13.կոմպենսացիա – փոխհատուցում

14.հիպոթեզ – վարկած, ենթադրություն

15.մասաժիստ – մերսող

16.մարկա – 1. նամականիշ, 2. մակնիշ

17.միկրոսկոպ – մանրադիտակ

18.ուլտիմատում – վերջնագիր

19.պացիֆիստ – խաղաղասեր

20.ռեակցիոն – հետադիմական

21.սեկցիա – 1. մասնախումբ, 2. բաժին, բաժանմունք, մաս

22.սոլիդ – 1. ծանրակշիռ, 2. պատկառելի, 3. ներկայանալի

23.սուբյեկտիվ – 1. ենթակայական, 2. անձնական, անհատական

24.սուվերեն – ինքնիշխան

25.ստարտ – մեկնարկ

26. օբյեկտիվ – 1. առարկայական, 2. անկողմնակալ, անաչառ

27. օպոզիցիա – ընդդիմություն

28.ֆասադ – ճակատամաս (շենքի՝ կառույցի)

29. ֆինիշ – 1. ավարտ 2. վերջնագիծ

30. ֆրոնտ – 1. ճակատ, 2. ռազմաճակատ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Քիմիայում 20-րդ համարը ռեակցիոն=յետադիմական թարգմանելը սխալ կը լինի։

    Ի դէպ, յարգարժան Դաւիթ Գիւրջինեանը հասկանալի պատճառներով համաձայն չի լինի հետս, բայց մեր օրերում, հայերէնի վիճակն էլ աւելի է վատացել, որովհետեւ Փաշինեանի թեթեւ ձեռքով (կամ՝ լեզուով) փողոցային, գեղական հայերէնը հաստատուն կերպով ամրապնդում է դիրքերը։

    Դէ, իսկ խանդավառուած ամբոխը դա չի նկատում. «տնտեսական յեղափոխութեամբ» են զբաղուած։

  2. gohar says:

    Հիացմունք՝ 3. բրելոկ – բանալեկալ ։ Հանճարեղ է ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031